Բարի գալուստ Նյու Վուդստոն կազմակերպության կայք:

 

Նյու Վուդստոն կազմակերպությունը հիմնադրվել է 2008 թ.-ի դեկտեմբերին: Կազմակերպությունն արդեն իր կայուն դիրքն է գրավել հայկական շուկայում` իր հաճախորդին ներկայացնելով բնական մասիվ փայտիցերկշերտ, եռաշերտ մանրահատակի մեծ տեսականի, ինչպես նաեւ մանրահատակի մշակման համար նախատեսված նյութերի եւ պարագաների մի ողջ շարք (սոսինձներ, լաքեր, հիմնաներկեր, խնամքի նյութեր եւ այլն):

 Մեր ապրանքատեսականին ներմուծվում է Գերմանիայի Դաշնային հանրապետությունից, Ավստրիայից, Պորտուգալիայից: Ձեր ընտրությանն են ներկայացված ինչպես կաղնուց, հաճարից, այնպես էլ էկզոտիկ փայտերից պատրաստված մանրահատակներ, որոնք աչքի են ընկնում իրենց յուրօրինակ տեսքով, գունային բազմազանությամբ, իսկ օգտագործման ընթացքում Դուք կարող եք համոզվել, որ մեր առաջարկած մանրահատակը առանձնանում է իր որակով եւ ամրությամբ: Գերմանացի մասնագետների կողմից վերապատրաստված մասնագետները կտեղադրեն Ձեր մանրահատակը` օգտագործելով բարձրորակ սոսինձներ, լաքեր, հիմնաներկեր եւ այլ նյութեր, ինչպես նաեւ գործիքներ, որոնք համապատասխանում են գերմանական ստանդարտներին:

Նյու Վուդստոն կազմակերպությունը հանդիսանում  ավստրիական Steierer Parkett, Scheucher Holzindustrie GmbH, գերմանական Uzin Utz AG եւ Pallmann կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: