Աֆրիկյան փայտեր 

Աֆրոմոսիա

Այլ անվանումներ. Assamela, Baracara, Bohala, Mohole, Kokriki, Mehoe, Peonio

Գիտական անվանում. Pericopsis elata

Աֆրոմոսիան աճում է Փղոսկրի ափին, Գանայում, Կամերունում եւ Կոնգոյում: Ծառը կարող է հասնել մինչեւ 49 մ բարձրության եւ բնի 120-130 սմ տրամագծի: Փայտի գույնը կարող է լինել շագանակագույնից մինչեւ դեղնաշագանակագույն` մուգ զոլերով: Տարեկան օղերը տարբերվում են ավելի մուգ գույնով: Խոնավության փոփոխությանը աֆրոմոսիան նվազ է արձագանքում: Աֆրոմոսիան օգտագործվում է մանրահատակ, կահույք պատրաստելու, նավերի ներքին հարդարման մեջ եւ այլն:

Փայտի ամրության համեմատություն. կաղնի` 100%, աֆրոմոսիա` 120%:

Բուբինգա

Այլ անվանումներ. աֆրիկյնան վարդագույն ծառ, Akume, Bingbinga, Kevazingo, Ovang, Waka, Ebana

Գիտական անվանում. Guibourtia demeusei

Բուբինգան աճում է Կամերունում, Գաբոնում, Փղոսկրի ափին եւ Զաիրում: Ծառի բարձրությունը կարող է հասնել 25-30 մ-ի, իսկ բնի տրամագիծը 90-120 սմ-ի: Փայտի գույնը կարող է լինել միջին մոխրակարմիրից մինչեւ արտահայտված մոխրակարմիր: Բուբինգան օգտագործվում է մանրահատակ, կահույք, երաժշտական գործիքներ եւ այլն պատրաստելու համար:

Փայտի ամրության համեմատություն. կաղնի` 100%, բուբինգա` 146%:

Դուսսիե

Այլ անվանումներ. Afzelia, Apa, Beyo, Lingue, Mkola, Papao, Pauconta, Uvala

Գիտական անվանում. Afzelia africana

Դուսսիեն աճում է Սենեգալում, Կամերունում, Սուդանում, Ուգանդայում եւ Զաիրում: Ծառի բարձրությունը կարող է հասնել 30 մ-ի, սակայն սովորաբար այն չի անցնում 12-15 մ-ից, իսկ բնի տրամագիծը հասնում է մինչեւ 60-90 սմ-ի: Փայտի գույնը կարող է լինել կարմրավուն-սպիտակ` բաց շագանակագույն կամ մոխրակարմիր գծերով: Օգտագործվում է մանրահատակ, կահույք, աստիճան եւ այլն պատրաստելու համար:

Փայտի ամրության համեմատություն. կաղնի 100%, դուսսիե`133%:

 

1 2 3